Էներգետիկ և պարենային ապրանքների պարագայում ՌԴ–ին փոխարինող չկա. Սարգսյան

https://arm.sputniknews.ru/20260702/energetik-ev-parenajin-apranqneri-paragajum-rdin-pvokharinvogh-chka-sargsjan-104103058.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95782022_80:0:1360:960_1920x0_80_0_0_1af06a1b0538aac72cb431a4aa290a46.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նաիրի սարգսյան, ռուսաստան, ներմուծում, տնտեսություն

նաիրի սարգսյան, ռուսաստան, ներմուծում, տնտեսություն

Բաժանորդագրվել

Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալներով` 2025թ–ին Հայաստան ներկրված մի շարք կարևոր նշանակության ապրանքներ 98-100 տոկոսով ներկրվել են Ռուսաստանից։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստան ներկրվող հիմնական էներգետիկ և պարենային ապրանքների պարագայում Ռուսաստանին փոխարինող ներկա պահին գոյություն չունի. Sputnik Արմենիային ասել է տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված որոշ իրողություններ։

Հայաստանի մաքսային ծառայությունը հրապարակել է 2025 թվականի արտաքին առևտրի տվյալները։ Դրանց համաձայն, անցած տարի Հայաստան ներմուծված 13.03 մլրդ դոլարի ապրանքներից 4.9 մլրդ–ը Հայաստան է ներմուծվել ՌԴ–ից։

Ընդ որում ՌԴ–ից ներմուծված ապրանքների շարքում կան այնպիսիք, որոնք այլընտրան չունեն կամ գրեթե չունեն։ Օրինակ` արծաթն ու անմշակ ալյումինն անցած տարի 100%-ով ներկրվել է միայն ՌԴ–ից։ Ոսկին, ցորենն ու ձեթը ՌԴ–ից են բերվել 99 %-ով։ Անմշակ պլատինի ներկրումը ՌԴ–ից կազմել է 98 %: Բնական և հեղուկ գազի ներկրման հաշվեկշռում ՌԴ–ից ստացվածը կազմել է 85 %-ը։

Ռուսաստանից ներմուծվող խոշոր ապրանքախմբերից է նաև նավթամթերքը։ 2025-ին ներմուծված 189 մլն դոլարի նավթամթերքի 37%-ը ունեցել է ռուսաստանյան ծագում։
Նավթամթերքի ներմուծման դիվերսիֆիկացիան վերջին տարիներին տեղի է ունեցել հիմնականում Եգիպտոսից, Ռումինիայից, Բուլղարիայից, Մալթայից, նաև` ավելի փոքր ծավալով՝ Վրաստանից, Հունաստանից, Կիպրոսից ներմուծումների հաշվին։ Իսկ, օրինակ, Ադրբեջանից ներկրված բենզինն անցած տարի 1 մլն դոլարից էլ պակաս է եղել։

«Ցորենը ամբողջ աշխարհին 3 հիմնական պետություն է մատակարարում՝ Ռուսաստանը, Կանադան և Ուկրաինան։ Ուկրաինայի շատ գոտիներ արդեն վաղուց Ռուսաստանի վերահսկողության տակ են, և այնտեղ գոյություն ունեն շատ լուրջ լոգիստիկ խնդիրներ, հետևաբար, Ուկրաինան մինչպատերազմական ծավալներով այլևս չի կարողանում արտահանում իրականացնել։ Կանադայից հասկանալի է, որ չենք կարող ներկրում իրականացնել։ Եթե նույնիսկ տեսականորեն որոշակի չափով կարողանանք, պատկերացրեք դրանց սակագները։ Այսինքն՝ հացի գինը Հայաստանում կդառնա ուղղակի միլիոններ»,– նկատում է Նաիրի Սարգսյանը` հիշեցնելով, որ 2 տարի առաջ Անվտանգության խորհրդի քարտուղարը փորձում էր Հայաստանում բրնձի հացի արտադրության հայեցակարգ առաջ քաշել։

Տնտեսագետը չի բացառում, որ Հայաստան ռուսական ցորենի ներկրման հետ խնդրի առաջացման առաջին իսկ հնարավորության դեպքում Ադրբեջանը կամ Թուրքիան կփորձեն գնել ռուսական ցորենը և վերավաճառել Հայաստանին։ Այդ պարագայում, նրա դիտարկմամբ, հացի թանկացումը կլինի արդեն թուրքական կամ ադրբեջանական կողմի միջնորդավճարի տեսքով։

«Սա ոչ միայն տնտեսագիտության, այլև տրամաբանության մեջ համարվում է աննորմալություն։ Գլխավոր մատակարարից դու հրաժարվում ես, որ միջնորդից այդ նույն մատակարարի ապրանքը առնես։ Հատկապես, որ Արցախն էլ հանձնել ես Ադրբեջանին, ու Արցախից էլ այլևս չես կարողանա ցորեն ներկրել, ինչպես նախկինում»,– նշում է Սարգսյանը։

Ի դեպ, ցորենն ու ձեթը, որոնք պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից են, Հայաստանն այսօր ՌԴ–ից ներկրում է ոչ միայն առանց մաքսատուրքի, այլև տարվա համար նախապես քվոտավորված գնով ու քանակով։ Հետևաբար, այս շղթայի ցանկացած խաթարում, Նաիրի Սարգսյանի կարծիքով, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայաստանի պարենային անվտանգության համար։

ՌԴ–ից ներկրվող վառելիքն ու էներգակիրներն էլ սերտորեն շաղկապված են ՀՀ էներգետիկ անվտանգության հետ։ Այսօր վառելիքը ևս ՌԴ–ից Հայաստան է մատակարարվում քվոտավորված և ներքին բացթողման սակագներով։

«Նույնիսկ եթե Ռուսաստանում առաջանում է վառելիքային դեֆիցիտի խնդիր, Հայաստանում դեռևս չի առաջանում, գումարած` վառելիքի մեծ մասը ներկրվում է երկաթուղով, այսինքն՝ մենք նաև լոգիստիկ հնարավորություններ ունենք միանգամից մեծ խմբաքանակի պատվերի և ներկրման համար»,– շեշտում է տնտեսագետը։

Ինչ վերաբերում է վառելիքի ներկրման ուղղության դիվերսիֆիկացման հնարավորություններին, Սարգսյանի գնահատմամբ, ամենահավանականը հարևան Իրանի տարբերակն է։ Բայց, հաշվի առնելով ներկա իրողությունները, Իրանն այսօր չի կարող անխափան մատակարարումներ ապահովել, բացի այդ, ունի նաև որակի ու սակագնի խնդիր։

Վառելիքի ներկրումը Ադրբեջանի միջոցով դիվերսիֆիկացնելու հարցը տնտեսագետը նույնիսկ չի էլ ցանկանում քննարկել` դա համարելով քաղաքական քարոզչության միֆ։

«Հայաստանի էլեկտրաէներգիայի 32 %–ը արտադրում է ատոմակայանը` ռուսական հումքով, 30 %–ը արտադրում են ՋԷԿ–երը` կրկին հիմնականում ռուսական հումքով։ Այսինքն` Հայաստանի էլեկտրաէներգիայի 62 %-ը Ռուսաստանն է ապահովում։ Պատկերացրեք, որ դա չլինի այլևս. Հայաստանում կսկսվեն անջատումներ, ջեռուցման խնդիր, հովացման խնդիր, լրջագույն խնդրի առաջ կկանգնեն նաև արտադրողները։ Մի կողմից արտադրողի շուկան փակ է, վաճառքի հնարավորություն չունի, մյուս կողմից կզրկվի էներգետիկ միջոցներից ու չի կարողանա արտադրանք թողարկել»,– արձանագրում է մեր զրուցակիցը։

Նա եզրափակում է՝ տնտեսական այս վատագույն սցենարը կարող է մեր երկրի համար կործանարար լինել։

Leave a comment