https://arm.sputniknews.ru/20260702/azhum-vahe-makarjani-havatarmagrman-vorvoshumn-anvaver-e-tshanachvel-104110708.html
ԱԺ–ում Վահե Մակարյանի հավատարմագրման որոշումն անվավեր է ճանաչվել
ԱԺ–ում Վահե Մակարյանի հավատարմագրման որոշումն անվավեր է ճանաչվել
Sputnik Արմենիա
Նրան 2024 թվականին միաժամանակ և՛ նախազգուշացում էր հայտարարվել, և՛ դադարեցվել էր հավատարմագրումը։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T21:51+0400
2026-07-02T21:51+0400
2026-07-02T21:51+0400
հայաստան
վահե մակարյան
լրագրող
աժ (ազգային ժողով)
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_c2b576af1eccf747f5ba14e1e858f61b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱԺ–ում լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է փաստաբան Սոս Հակոբյանը։2024 թվականի հոկտեմբերի 30-ին Մակարյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև խորհրդարանի շենքում վեճ էր բռնկվել, որի հետևանքով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի որոշմամբ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշում էր կայացվել։Հիշեցնենք` պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 7-ին դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին` դեպքի մանրամասները արձանագրած տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի պահպանելու խնդրանքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_37e36d4f0799bf1876f46961ae54975d.jpg.webp
հայաստան, վահե մակարյան, լրագրող, աժ (ազգային ժողով), դատարան
հայաստան, վահե մակարյան, լրագրող, աժ (ազգային ժողով), դատարան
Նրան 2024 թվականին միաժամանակ և՛ նախազգուշացում էր հայտարարվել, և՛ դադարեցվել էր հավատարմագրումը։
«ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Վահե Մակարյանին միաժամանակ նախազգուշացում հայտարարելու և լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը (մեկ ակտով), որը կայացրել էր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին»,– գրել է Հակոբյանը։
Հիշեցնենք` պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 7-ին դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին` դեպքի մանրամասները արձանագրած տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի պահպանելու խնդրանքով։