ՌԴ դեսպանատան վրա հարձակման պատճառով Մոսկվան հայտագիր է ներկայացրել Շվեդիայի ԱԳՆ-ին

https://arm.sputniknews.ru/20260702/rd-despanatan-vra-hardzakman-pattsharvov-mvoskvan-hajtagir-e-nerkajacrel-shvediaji-agn-in-104112272.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/07/93244787_0:0:680:510_1920x0_80_0_0_99b72f88add2bfda7b4ed5e78d002b08.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, շվեդիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), բողոքի նոտա

ռուսաստան, շվեդիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), բողոքի նոտա

Բաժանորդագրվել

Դեսպանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2024 թվականի մայիսից ի վեր Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա ավելի քան 25 նման հարձակումներ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շվեդիայում ՌԴ դեսպանատան վրա հերթական հարձակման պատճառով ռուսական կողմը հայտագիր է ներկայացրել Շվեդիայի ԱԳՆ–ին, Մոսկվան ակնկալում է, որ շվեդական իշխանությունները ժամանակին կտեղեկացնեն հետաքննության արդյունքների մասին։ «Վեստի»-ին այս մասին հայտնել է Ստոկհոլմում ՌԴ դեսպան Սերգեյ Բելյաևը։

«Մենք այս դեպքի առնչությամբ (Ռուսաստանի դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման կապակցությամբ. խմբ․) հայտագիր ենք ներկայացնում Շվեդիայի ԱԳՆ–ին և հերթական անգամ հույս ենք հայտնում, եթե չասենք՝ պահանջում ենք, որ մեզ տեղեկացնեն հետաքննության արդյունքների մասին»,-ընդգծել է դիվանագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2024 թվականի մայիսից ի վեր Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա արդեն ավելի քան 25 նման հարձակում է եղել։

«Այսօր առաջին դեպքն է, երբ մենք տեսանք բուն անօդաչուն, այն ակնհայտորեն ինքնաշեն սարք է՝ հավաքված 3D-տպիչով տպված դետալներից,- նշել է ռուս դեսպանը։- Կարծում եմ՝ թռիչքի փոքր հեռահարությամբ է, այսինքն՝ այն, կարծում եմ, արձակվել է Ստոկհոլմից»։

Բելյաևի խոսքով` երկու տարվա ընթացքում, ինչ շարունակվում են ռուսական դիվանագիտական առաքելության վրա ԱԹՍ-ների նմանատիպ հարձակումները, ռուսական կողմը տեղական իշխանությունների կողմից այդպես էլ հետաքննության ոչ մի արդյունք չի տեսել։

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունն ավելի վաղ բազմիցս հայտնել էր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումների մասին։ Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ հուլիսի 2-ի գիշերը դիվանագիտական առաքելության տարածք է ուղղվել երկու ԱԹՍ. մեկը կարմիր ներկով լի տարա է նետել, իսկ երկրորդը, որին ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի իմիտացիա, ընկել է դեսպանատան շենքի մոտ։ Դիվանագիտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը դիտարկում են ոչ թե որպես հերթական սադրանք, այլ որպես առաքելության աշխատակիցներին ահաբեկելու փորձ։

Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ․ Զախարովա

Leave a comment