ՌԴ–ն հետամուտ կլինի Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները Ժնևից տեղափոխելուն. Գալուզին

https://arm.sputniknews.ru/20260702/rdn-hetamut-klini-andrkvovkasi-veraberjal-qnnarkumnery-zhnevic-teghapvokhelun-galuzin-104110431.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266623_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c12e3564941e2a848557f152202ed051.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, միխայիլ գալուզին, անդրկովկաս, ժնև

ռուսաստան, միխայիլ գալուզին, անդրկովկաս, ժնև

Բաժանորդագրվել

Մոսկվան հետևողականորեն բարձրացնում է այս հարցը և մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումից։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը հետագայում ևս հետամուտ կլինի Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևից այլ բանակցային հարթակ տեղափոխելուն։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն բարձրացնում է այս հարցը և մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումից։

«Շվեյցարիան այլևս չեզոք կողմ չի համարվում հակառուսական պատժամիջոցներին միանալուց հետո»,– ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա նշել է, որ Ժնևում բանակցություններ անցկացնելու լրացուցիչ խոչընդոտ է Մոսկվայի և շվեյցարական քաղաքի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը, ինչը դժվարացնում է պատվիրակությունների աշխատանքը:

Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան առաջարկում է տեղափոխել բանակցությունները ոչ միայն սեփական շահերից ելնելով, այլև հաշվի առնելով գործընթացի բոլոր մասնակիցների հարմարավետությունը։ Նա նշել է, որ միջազգային քննարկումներում ներկայացված հինգ կողմերից հարթակի փոփոխության գաղափարին աջակցում են Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան։

«Մեր դաշնակիցները մեզ աջակցում են։ Եվ մենք ելնում ենք նրանից, որ երեք համանախագահները սա կընդունեն ամենայն լրջությամբ»,-ասել է Գալուզինը։

Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևում ընթանում են 2008 թվականից: Այդ քննարկումներին մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ:

Աշխատանքն իրականացվում է երկու ձևաչափով՝ անվտանգության հարցերի և մարդասիրական օրակարգի շուրջ։ Սա միակ հարթակն է, որտեղ պահպանվում է երկխոսությունը Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև։

Leave a comment