2026 թվականի հուլիսի 1-ին «Մատենադարանում» պաշտոնապես մեկնարկեց «Խոստում» համահայկական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել ազգային և հոգևոր արժեք, որը կփոխանցվի սերնդեսերունդ՝ միավորելով հայերին իրենց հավատքի, պատմության, մշակույթի և արմատների շուրջ։
«Խոստումը» պարզապես խաչերի հավաքածու կամ խորհրդանիշ չէ։ Այն համահայկական նախաձեռնություն է, որը կոչ է յուրաքանչյուր հայի՝ իր անձնական խոստումը տալու սեփական արմատներին, հավատքին, ընտանիքին և հայրենիքին։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել այնպիսի արժեք, որը կապրի ժամանակից անկախ, կամրապնդի ազգային ինքնությունը և կդառնա սերունդներին փոխանցվող ժառանգություն։
Նախաձեռնության առանցքում սահմանափակ քանակով ստեղծված «Խոստում» խաչերի բացառիկ հավաքածուն է (5940 խաչ) երկու տարբերակով՝ ոսկեգույն (5137) և արծաթագույն (803), որոնք պատրաստվում են հատուկ մշակված համաձուլվածքից։ Յուրաքանչյուր խաչ ձեռագործ է, ունի իր անհատական համարը և կրում է որևէ հայկական սրբավայրի, Ամենայն Հայոց կաթողիկոսների կամ Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված անձանց անունը։
Խաչերի յուրահատկությունն այն է, որ դրանցում ամփոփված են օրհնված քարեր՝ հավաքված Հայաստանի Հանրապետության, պատմական Հայաստանի և աշխարհասփյուռ հայկական հոգևոր կենտրոնների սրբավայրերից՝ ստեղծելով խորհրդանշական կապ հայ ժողովրդի հոգևոր ժառանգության և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի միջև։
«Խոստում» նախաձեռնությունն ունի նաև կարևոր հանրային առաքելություն։ Արծաթագույն խաչերի մի մասը կշնորհվի այն մարդկանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի պատմության, պետականության, հասարակական կյանքի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների զարգացման գործում՝ որպես երախտագիտության, գնահատանքի և ազգային արժևորման խորհրդանիշ։
Միաժամանակ նախաձեռնությունը կրում է նաև սոցիալական բաղադրիչ։ Խաչերի իրացումից գոյացած հասույթի մի մասը «Խոստում» հիմնադրամի միջոցով կուղղվի կրթական, մշակութային և հանրօգուտ այլ ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով ազգային արժեքների պահպանմանն ու Հայաստանի զարգացմանը։ Այսպիսով, յուրաքանչյուր ձեռք բերված խաչ ոչ միայն կրում է հոգևոր և ազգային խորհուրդ, այլև դառնում է ներդրում ապագա սերունդների համար արժեք ստեղծող նախաձեռնությունների իրականացման գործում։
Միջոցառման ընթացքում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց նախաձեռնության գաղափարախոսությունը, ստեղծման պատմությունը, «Խոստում» խաչերի բացառիկ հավաքածուն, դրանց ստեղծման փիլիսոփայությունը, ինչպես նաև նախաձեռնության առաջիկա ծրագրերն ու երկարաժամկետ տեսլականը։
«Խոստում»-ի հիմնադիրների համոզմամբ՝ այս նախաձեռնությունը կոչված է միավորելու հայությանը մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը, արժևորել մեր անցյալը, պատասխանատվությամբ կերտել ներկան և ստեղծել այնպիսի ազգային արժեք, որը կփոխանցվի սերնդեսերունդ։
*գովազդ