Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում անցկացնել. Axios


Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի մասնակից պետությունների ղեկավարների հանդիպում անցկացնել՝ հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրները։


Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է հանդիպումն օգտագործել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և անկլավի վերակառուցման համար միջոցներ հավաքելու նպատակով։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։

Leave a comment