Երևանը հուսով է, որ Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը ժամանակին կավարտվի

https://arm.sputniknews.ru/20260702/erevany-husvov-e-vor-iranhajastan-elektrahaghvordman-gtsi-karucumy-zhamanakin-kavartvi-104109526.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325400_89:0:1512:1067_1920x0_80_0_0_55017825dc770ce1ad37e9b6808f3e1b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն

հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Էլեկտրահաղորդման գիծը պետք է մասամբ շահագործման հանձնվեր գարնանը, սակայն աշխատանքները հետաձգվեցին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ քննարկել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՏԿԵՆ էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը հունիսի 15-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։

«Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կապալառու «Սանիր» կազմակերպությունը ծրագիրը ժամանակին և պատշաճ կերպով կհասցնի ավարտին»,– ասված է գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում։

Նշվում է, որ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի և Իրանի միջև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային մատակարարումներն իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ– Ագարակ (220 կՎտ) էլեկտրահաղորդման գծերով: Իրանը Հայաստան գազ է մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկ Հայաստանում (հիմնականում՝ Հրազդանի ՋԷԿ-ում) այդ գազից էլեկտրաէներգիա է արտադրվում։ Հայաստանն Իրանին վերադարձնում է էլեկտրաէներգիան արդեն գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծերի միջոցով։

Կառուցվող (ու երկար քննարկված) 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը հարկավոր է փոխհոսքի ծավալների ավելացման, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ու «Հյուսիս-հարավ» էներգահամակարգի շրջանակում տարանցումն ընդլայնելու համար։

Leave a comment