Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին

Տեսանյութեր
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին (տեսանյութ)

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«Ես ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին Ազգային ժողովի նախագահը գա և Ձեզ նույնպես շնորհակալություն հայտնի համատեղ աշխատանքի, համագործակցության, ինչպես նաև Ձեր՝ թե՛ ընկերական, թե՛ գործնական խորհուրդների ու աջակցության համար»,- հանդիպման ընթացքում նշել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սիմոնյանը հայտարարել էր, որ չի վերցնելու պատգամավորական մանդատը և չի աշխատելու նոր գումարման Ազգային ժողովում։ Նա նաև հերքել էր շրջանառվող տեղեկությունները, թե պատրաստվում է զբաղեցնել Հանրապետության նախագահի պաշտոնը։

Leave a comment