Բաժանորդագրվել
Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին Հայաստանում չեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը կդառնա պետության եկամուտ»,- ասացին դատախազությունից։
Նշենք, որ Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին Հայաստանում չեն։