Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան

Քաղաքականություն

02.07.2026 | 18:26

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 11 մարդ։ Սրճարանում պայթուցիկ սարք է եղել, հայտնել է Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը, գրում է France 24-ը։

«Դամասկոսի Արդարադատության պալատի մոտ գտնվող սրճարանում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով»,- հայտնել է պետական ​​հեռուստատեսությունը։

Անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը։ AFP-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես է շտապօգնության մեքենան տեղափոխում զոհերին պայթյունից հետո։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութում երևում են մի քանի վիրավորներ, որոնք ընկած են գետնին, իսկ մոտակայքում ոստիկաններ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment