https://arm.sputniknews.ru/20260702/emn-hajastani-hamar-chi-pvokhi-nermutsman-hamar-anhrazhesht-yntacakargery-pashinjan-104103639.html
ԵՄ–ն Հայաստանի համար չի փոխի ներմուծման համար անհրաժեշտ ընթացակարգերը. Փաշինյան
ԵՄ–ն Հայաստանի համար չի փոխի ներմուծման համար անհրաժեշտ ընթացակարգերը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով` դա հայկական ապրանքները որակի պահանջներից չի ազատում։ Բացի այդ, պետք է սպասել, մինչև այդ որոշումը կայացվի ԵՄ անդամ երկրներում։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T18:12+0400
2026-07-02T18:12+0400
2026-07-02T18:12+0400
նիկոլ փաշինյան
եվրամիություն
արտահանում
բիզնես
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104101655_0:0:1250:704_1920x0_80_0_0_8bd22fcee537b5809f845c7f3386f99f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ ԵՄ–ում հայկական արտադրանքի անմաքս արտահանման մասին որոշումն ուժի մեջ մտնելու համար ժամանակ կպահանջվի և զգուշացրել է, որ ներմուծման համար անհրաժեշտ ընթացակարգերը Եվրամիությունը հատուկ Հայաստանի համար չի փոխի:Այսօր ավելի վաղ Փաշինյանի հետ ճեպազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավար ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն ծրագրում է չեղարկել միության երկրներ հայաստանյան արտահանման 80 %-ի մաքսատուրքերը։ Նրա խոսքով՝ այս մեխանիզմը դեպի Եվրոպա դռներ կբացի Հայաստանի թարմ գյուղատնտեսական արտադրանքի, բանջարեղենի, մրգերի և օրգանական արտադրանքի գրեթե 99 տոկոսի, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման 90 %-ի համար:«Այդ որոշումների ընդունումը (այդ թվում՝ անդամ երկրների մակարդակով) ժամանակ կպահանջի, սակայն Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում նշված ապրանքներն արտահանողներին, ինչով որոշակիորեն կփոխհատուցվեն այդ տուրքերը»,-ասել է Փաշինյանը՝ խոսելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցի արդյունքների մասին։Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությունն անհրաժեշտ է, բայց բավարար պայման չէ, որպեսզի հայկական բիզնեսը կարողանա մուտք գործել Եվրամիության շուկա:Այդ կապակցությամբ նա հավելել է, որ եղել են դեպքեր, երբ մի շարք հարցերի (այդ թվում՝ բեռնատարի վարորդի և մաքսային տեսուչի միջև պարզ լեզվական թյուրիմացության պատճառով) պատճառով բեռները կանգնեցվել են Եվրամիության սահմանին։«Դա հաշվի առնելով՝ մենք պայմանավորվել ենք բիզնեսի համար նախապատրաստական դասընթացներ անցկացնել», – հայտարարել է Փաշինյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104101655_52:0:1161:832_1920x0_80_0_0_f1caaa47ca21594585418cf645aa5bb6.jpg.webp
նիկոլ փաշինյան, եվրամիություն, արտահանում, բիզնես, հայաստան
նիկոլ փաշինյան, եվրամիություն, արտահանում, բիզնես, հայաստան
Վարչապետի խոսքով` դա հայկական ապրանքները որակի պահանջներից չի ազատում։ Բացի այդ, պետք է սպասել, մինչև այդ որոշումը կայացվի ԵՄ անդամ երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ ԵՄ–ում հայկական արտադրանքի անմաքս արտահանման մասին որոշումն ուժի մեջ մտնելու համար ժամանակ կպահանջվի և զգուշացրել է, որ ներմուծման համար անհրաժեշտ ընթացակարգերը Եվրամիությունը հատուկ Հայաստանի համար չի փոխի:
Այսօր ավելի վաղ Փաշինյանի հետ ճեպազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավար ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն ծրագրում է չեղարկել միության երկրներ հայաստանյան արտահանման 80 %-ի մաքսատուրքերը։ Նրա խոսքով՝ այս մեխանիզմը դեպի Եվրոպա դռներ կբացի Հայաստանի թարմ գյուղատնտեսական արտադրանքի, բանջարեղենի, մրգերի և օրգանական արտադրանքի գրեթե 99 տոկոսի, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման 90 %-ի համար:
«Այդ որոշումների ընդունումը (այդ թվում՝ անդամ երկրների մակարդակով) ժամանակ կպահանջի, սակայն Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում նշված ապրանքներն արտահանողներին, ինչով որոշակիորեն կփոխհատուցվեն այդ տուրքերը»,-ասել է Փաշինյանը՝ խոսելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցի արդյունքների մասին։
Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությունն անհրաժեշտ է, բայց բավարար պայման չէ, որպեսզի հայկական բիզնեսը կարողանա մուտք գործել Եվրամիության շուկա:
«Մեր մասնավոր հատվածը և բիզնեսը պետք է սովորեն օգտվել մեխանիզմներից։ Պետք է արձանագրենք, որ մեր արտահանողների զգալի, եթե ոչ մեծ մասի համար սա բոլորովին նոր ուղղություն է։ Բնականաբար, հատուկ մեզ համար Եվրոպական միության ներմուծման ընթացակարգերը չեն փոխվի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ազատ տնտեսական ռեժիմի դեպքում կան փաստաթղթաշրջանառության որոշակի կանոններ և այլն։ Փոխաբերական իմաստով ասած՝ Եվրոպա դույլերով ծիրան տանել չի կարելի», – հավելել է վարչապետը։
Այդ կապակցությամբ նա հավելել է, որ եղել են դեպքեր, երբ մի շարք հարցերի (այդ թվում՝ բեռնատարի վարորդի և մաքսային տեսուչի միջև պարզ լեզվական թյուրիմացության պատճառով) պատճառով բեռները կանգնեցվել են Եվրամիության սահմանին։
«Դա հաշվի առնելով՝ մենք պայմանավորվել ենք բիզնեսի համար նախապատրաստական դասընթացներ անցկացնել», – հայտարարել է Փաշինյանը։