https://arm.sputniknews.ru/20260702/chenq-patrastvum-veranajel-rdi-het-pajmanavvorvatsutjuny-erkatughu-masin-pashinjan-104102914.html
Չենք պատրաստվում վերանայել ՌԴ–ի հետ պայմանավորվածությունը երկաթուղու մասին. Փաշինյան
Չենք պատրաստվում վերանայել ՌԴ–ի հետ պայմանավորվածությունը երկաթուղու մասին. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ չպետք է մոռանալ, որ երկաթուղին մերն է և ՀՀ սեփականությունն է, որը մենք պետք է կառավարենք, ու այն պետք է ծառայի ՀՀ շահերին։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T17:53+0400
2026-07-02T17:53+0400
2026-07-02T17:55+0400
նիկոլ փաշինյան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352857_0:0:1600:901_1920x0_80_0_0_37c0730721890545be44a104c2f87fb4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը չի պատրաստվում վերանայել հայկական երկաթուղու կառավարման հետ կապված pայմանավորվածությունները ռուսական կողմի հետ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հետաքրքրվեց` արդյոք ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների ֆոնին հայկական կողմն արդյոք հակված չէ միակողմանի լուծարել ՌԴ հետ պայմանագիրը, թեև Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ռուսների թիկունքում որևէ պայմանավորվածություն չի պատրաստվում ձեռք բերել։ Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Ո՛չ, հնարավոր չէ, որ հայկական կողմը վերանայի իր մոտեցումը, սակայն մյուս կողմից էլ` այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել»։ Փաշինյանի խոսքով` արդեն սկսել են պրոցեներ, որոնք միտված են Գյումրի–Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանը։ Նա հայտարարեց` չպետք է մոռանալ, որ երկաթուղին մերն է և ՀՀ սեփականությունն է, որը մենք պետք է կառավարենք, ու այն պետք է ծառայի ՀՀ շահերին։ «Շատ մանրամասներ չեմ կարող ասել, սակայն «Հարավկովկասյան երկաթուղին» բոլոր պրոցեսներում ներագրվված է, իրենք տեղյակ են բոլոր պրոցեսներից, թե ինչ է տեղի ունենում»,– եզրափակեց նա։Հիշեցնենք` 2025 թվականի դեկտեմբերին Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական կողմին խնդրել է զբաղվել Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթուղու հատվածների վերականգնմամբ։ Խոսքը Երասխից դեպի Նախիջևան 1,6 կմ և Ախուրիկ գյուղից դեպի թուրքական սահման 12,4 կմ հատվածի մասին է։ Արդեն մայիսի 24-ին` Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթուղու վերակառուցումը։Ավելի վաղ Հայաստանի վարչապետը բարձրացրել էր հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը: Նա առաջարկել էր ՌԴ–ին վերանայել հայկական երկաթուղու կառավարումը` հայտարարելով բարեկամ երկրին` Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին: Մարտի 26-ին էլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը հանձնելու դեմ` ռուսական կողմի համաձայնության պայմանով։Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352857_102:0:1522:1065_1920x0_80_0_0_f6cb8299a6bf80c76b541b5fec358432.jpg.webp
նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, երկաթուղի
նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, երկաթուղի
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ չպետք է մոռանալ, որ երկաթուղին մերն է և ՀՀ սեփականությունն է, որը մենք պետք է կառավարենք, ու այն պետք է ծառայի ՀՀ շահերին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը չի պատրաստվում վերանայել հայկական երկաթուղու կառավարման հետ կապված pայմանավորվածությունները ռուսական կողմի հետ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը հետաքրքրվեց` արդյոք ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների ֆոնին հայկական կողմն արդյոք հակված չէ միակողմանի լուծարել ՌԴ հետ պայմանագիրը, թեև Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ռուսների թիկունքում որևէ պայմանավորվածություն չի պատրաստվում ձեռք բերել։ Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Ո՛չ, հնարավոր չէ, որ հայկական կողմը վերանայի իր մոտեցումը, սակայն մյուս կողմից էլ` այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել»։
Փաշինյանի խոսքով` արդեն սկսել են պրոցեներ, որոնք միտված են Գյումրի–Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանը։
«Ինչ վերաբերում է մյուս հատվածներին, ապա աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում` ՌԴ մեր գործընկերների հետ, և մեր դիրքորոշումները չեն փոխվել ու չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, քանի որ մենք չենք կարող դիտորդի նման հետևել, թե ինչպես կարող են, այդ թվում նաև մեր կողմից գործողություններ չանելու պատճառով միջազգային երկաթգծերը գան, մտնեն Հայաստան և Հայաստան մտնելով էլի շրջանցնեն Հայաստանը։ Չի կարող նման բան լինել»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա հայտարարեց` չպետք է մոռանալ, որ երկաթուղին մերն է և ՀՀ սեփականությունն է, որը մենք պետք է կառավարենք, ու այն պետք է ծառայի ՀՀ շահերին։
«Շատ մանրամասներ չեմ կարող ասել, սակայն «Հարավկովկասյան երկաթուղին» բոլոր պրոցեսներում ներագրվված է, իրենք տեղյակ են բոլոր պրոցեսներից, թե ինչ է տեղի ունենում»,– եզրափակեց նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը բարձրացրել էր հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը: Նա առաջարկել էր ՌԴ–ին վերանայել հայկական երկաթուղու կառավարումը` հայտարարելով բարեկամ երկրին` Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին: Մարտի 26-ին էլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը հանձնելու դեմ` ռուսական կողմի համաձայնության պայմանով։
Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ: