Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարվածների հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը` տուժել

https://arm.sputniknews.ru/20260702/belgvorvodi-marzum-ukrainakan-atsneri-harvatsneri-hetevanqvov-1-mard-zvohvel-e-2-y-tuzhel-104070008.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104067893_0:0:1280:960_1920x0_80_0_0_e50bf39c31ef802bf12a1601e10b73af.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, զոհ, տուժածներ

անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, զոհ, տուժածներ

Բաժանորդագրվել

Անօդաչուն հարվածել է Բելգորոդի գյուղերից մեկի մասնավոր տանը, հրդեհ է բռնկվել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը` տուժել։ Այս մասին հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

«Մալակեևո գյուղում անօդաչուն մասնավոր տան է հարվածել։ Տանը գտնվող տղամարդը տեղում մահացել է ստացած վնասվածքներից… Մահացածի կինը ստացել է կոնտուզիա և սրունքի քերծվածքներ։ Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել տեղում, տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից», – ասվում է տարածաշրջանային օպերատիվ շտաբի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պայթյունի հետևանքով տունը հրեհվել է։ Կրակը մարել են։

Բացի այդ, Զենինո գյուղում տուժել է «Օրլան» ստորաբաժանման մարտիկը։ Տղամարդուն մեջքի բեկորային վնասվածքով ծառայակիցները հիվանդանոց են տեղափոխել։ Օգնություն ցուցաբերելուց հետո նա կշարունակի բուժումը ստացիոներ եղանակով։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment