https://arm.sputniknews.ru/20260702/lujs-ashkharh-en-ekel-2023t-septemberin-zvohvats-gvor-ghukasjani-erkvvorjak-eghbajrnery-104087907.html
Լույս աշխարհ են եկել 2023թ․ սեպտեմբերին զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները
Լույս աշխարհ են եկել 2023թ․ սեպտեմբերին զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները
Sputnik Արմենիա
Արցախցի Գոռը զոհվել է 2023թ․ սեպտեմբերին, հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T14:48+0400
2026-07-02T14:48+0400
2026-07-02T14:48+0400
հայաստան
երևան
արցախ
նորածին
երկվորյակ
զինծառայող
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/64/23566422_0:156:3089:1893_1920x0_80_0_0_73f6f050a63bbdaa270eb41c6a353558.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանում լույս աշխարհ են եկել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի համար մղված թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը։ Լուրը հրապարակվել է «Գլասբո» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։Փոքրիկները ծնվել են մոտ 2300 գրամ քաշով, 41 սմ հասակով։Գոռը ծնվել է 2002թ․ հունիսի 5-ին Ստեփանակերտում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանում: Մանկուց սիրել է նկարել, բասկետբոլ խաղալ։ Մշտապես մարզվել է ու երազել իր մարզասրահն ունենալ։ 2020թ. հուլիսի 13-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Մատաղիսում: Մասնակցել է 44-օրյա պատերազմին, ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններին: 2022թ. զորացրվել և տուն է վերադարձել։Չնայած ծնողները դեմ էին՝ ծառայության է անցել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։2023թ․ ապրիլի 21-ին ամուսնացել և ընտանիք է կազմել։ Դրանից շուրջ 5 ամիս անց Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախի վրա։ 2023թ. սեպտեմբերի 19-ին Գոռը Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի «Ծառեն» դիրքում էր, որը ռազմական մեծ կարևորություն ուներ և շրջափակված էր բոլոր կողմերից։ Անհավասար և անասելի ծանր մարտի ընթացքում Գոռն ու դիրքը պահող մյուս տղաները զոհվեցին։Գոռի մարմինն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/64/23566422_178:0:2909:2048_1920x0_80_0_0_64ecf0b931dd260a0b36f21abbab1042.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, արցախ, նորածին, երկվորյակ, զինծառայող, պատերազմ
հայաստան, երևան, արցախ, նորածին, երկվորյակ, զինծառայող, պատերազմ
Բաժանորդագրվել
Արցախցի Գոռը զոհվել է 2023թ․ սեպտեմբերին, հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանում լույս աշխարհ են եկել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի համար մղված թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը։ Լուրը հրապարակվել է «Գլասբո» բժշկական կենտրոնի
ֆեյսբուքյան էջում։
Փոքրիկները ծնվել են մոտ 2300 գրամ քաշով, 41 սմ հասակով։
Գոռը ծնվել է 2002թ․ հունիսի 5-ին Ստեփանակերտում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանում: Մանկուց սիրել է նկարել, բասկետբոլ խաղալ։ Մշտապես մարզվել է ու երազել իր մարզասրահն ունենալ։ 2020թ. հուլիսի 13-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Մատաղիսում: Մասնակցել է 44-օրյա պատերազմին, ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններին: 2022թ. զորացրվել և տուն է վերադարձել։
Չնայած ծնողները դեմ էին՝ ծառայության է անցել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։
2023թ․ ապրիլի 21-ին ամուսնացել և ընտանիք է կազմել։ Դրանից շուրջ 5 ամիս անց Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախի վրա։ 2023թ. սեպտեմբերի 19-ին Գոռը Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի «Ծառեն» դիրքում էր, որը ռազմական մեծ կարևորություն ուներ և շրջափակված էր բոլոր կողմերից։ Անհավասար և անասելի ծանր մարտի ընթացքում Գոռն ու դիրքը պահող մյուս տղաները զոհվեցին։
Գոռի մարմինն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: