450 միլիոն սպառող ունեցող ԵՄ-ն շատ երկրների համար ամենամեծ արտահանման շուկան է․ Գերմանիայի կանցլեր

«Մենք լիովին գիտակցում ենք մեր կախվածությունը Չինաստանից, բայց նույնքան գիտակցում ենք, որ այս կախվածությունը փոխադարձ է»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

– 450 միլիոն սպառող ունեցող Եվրամիությունն աշխարհի շատ երկրների համար ամենամեծ արտահանման շուկան է։

– Ես հասկանում եմ ձեր կարոտը հին օրերի՝ անցյածի, անցյալի նկատմամբ։ Բայց մենք չենք կարող թաքնվել անցյալում։ Այս նոր դարաշրջանում մենք պետք է վճռականորեն գործենք և առաջ մղենք փոփոխությունները։ Մենք պարզապես պետք է լցված լինենք մեր երկրի ապագայի հանդեպ ոգևորությամբ։ Մենք ամրապնդում ենք մեզ՝ այս նոր դարաշրջանում լավ ապրելու համար։

– Գերմանիան կմնա ուժեղ և կայուն այս անհանգիստ աշխարհում։ Գերմանիան կապահովի պաշտպանություն, բայց չի սահմանի սահմանափակումներ։ Գերմանիան կլինի համարձակ, բայց ոչ անխոհեմ։ Գերմանիան յուրաքանչյուր քաղաքացու կտա ազատություն և հնարավորություն՝ ձևավորելու իր սեփական կյանքը։

Leave a comment