https://arm.sputniknews.ru/20260702/khrakhusum-eq-avtvoritarizmy-hhum-ursula-fvon-der-ljajenin-dimavvorecin-bvoghvoqi-akciajvov-104081877.html
Խրախուսում եք ավտորիտարիզմը ՀՀ–ում. Ուրսուլա ֆոն դեր Լյայենին դիմավորեցին բողոքի ակցիայով
Խրախուսում եք ավտորիտարիզմը ՀՀ–ում. Ուրսուլա ֆոն դեր Լյայենին դիմավորեցին բողոքի ակցիայով
Sputnik Արմենիա
Կառավարության շենքի ներսում այս պահին ընթանում է Երևան այցելած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի… 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T12:58+0400
2026-07-02T12:58+0400
2026-07-02T13:15+0400
բողոքի ակցիա
ուրսուլա ֆոն դեր լյայեն
քաղբանտարկյալ
երևան
անդրանիկ թևանյան
ավետիք չալաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104076886_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cbc62fe912b5b093586d0c5bca294ec8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Այս պահին Երևանում «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով բողոքի ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկարները։ Նախատեսված էր, որ բողոքի ակցիան պետք է անցկացվեր ՀՀ կառավարության շենքի մետ, որտեղ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, սակայն ոստիկանությունը խանգարում է նրանց առաջ շարժվելուն:«Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ձեռքսեղմում է անում և գովեստի խոսքեր է շռայլում մի մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Այստեղ գալուց առաջ դուք գտնվում էիք Բաքվում և սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով հարյուր հազարավոր մարդիկ դարձել են տնավեր և չեն ապրում իրենց հազարամյակների բնօրրանում։ Այսօր դու այստեղ ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի, ազատ կարծիքի համար»,–ակցիայի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» միավորման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը:Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Դադարեցրեք քաղաքական հետապնդումները», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ բռնապետությանը»։ Ամբողջ ակցիայի ընթացքում նրանք գոռում են «Ազատություն քաղբանտարկյալներին»։«Մենք ապրում ենք սահմանադրական ազատություններից զուրկ երկրում։ Գործող վարչապետը խոստանում է սնանկացնել մարդկանց, դատարանները զրկում են մարդկանց խոսքի ազատությունից, վարչապետն է որոշում, թե մարդիկ ինչի են հավատում և այլն։ Մեր երկիրը բռնապետություն է, որն ունի իր հովանավորները, և նրանցից մեկը Ուրսուլա ֆոն դեր Լյայենն է, որն այժմ գտնվում է Երևանում… Եվրամիությունը, որն իրեն դեմոկրատ է անվանում, ոչնչացնում է ժողովրդավարության վերջին մնացորդները Հայաստանում՝ իր աշխարհաքաղաքական նպատակների համար», – ասաց քաղաքագետ, «ԲարգավաճՀայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Ստեփան Դանիելյանը։Ակցիայի մասնակիցները արդեն նամակ են ուղարկել Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, ներկայացնելով իրենց պահանջները։Նշենք, որ ակցիան կազմակերպել են «ՀայաՔվե» միավորումն ու «Մայր Հայաստան» կուսակցությունը։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104076886_198:0:1638:1080_1920x0_80_0_0_bec40371fc7313f8f2bf3d2fa3a0580d.jpg.webp
բողոքի ակցիա, ուրսուլա ֆոն դեր լյայեն, քաղբանտարկյալ, երևան, անդրանիկ թևանյան, ավետիք չալաբյան
բողոքի ակցիա, ուրսուլա ֆոն դեր լյայեն, քաղբանտարկյալ, երևան, անդրանիկ թևանյան, ավետիք չալաբյան
Կառավարության շենքի ներսում այս պահին ընթանում է Երևան այցելած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Այս պահին Երևանում «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով բողոքի ակցիա է ընթանում:
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկարները։
Նախատեսված էր, որ բողոքի ակցիան պետք է անցկացվեր ՀՀ կառավարության շենքի մետ, որտեղ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, սակայն ոստիկանությունը խանգարում է նրանց առաջ շարժվելուն:
«Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ձեռքսեղմում է անում և գովեստի խոսքեր է շռայլում մի մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Այստեղ գալուց առաջ դուք գտնվում էիք Բաքվում և սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով հարյուր հազարավոր մարդիկ դարձել են տնավեր և չեն ապրում իրենց հազարամյակների բնօրրանում։ Այսօր դու այստեղ ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի, ազատ կարծիքի համար»,–ակցիայի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» միավորման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Դադարեցրեք քաղաքական հետապնդումները», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ բռնապետությանը»։ Ամբողջ ակցիայի ընթացքում նրանք գոռում են «Ազատություն քաղբանտարկյալներին»։
«Մենք ապրում ենք սահմանադրական ազատություններից զուրկ երկրում։ Գործող վարչապետը խոստանում է սնանկացնել մարդկանց, դատարանները զրկում են մարդկանց խոսքի ազատությունից, վարչապետն է որոշում, թե մարդիկ ինչի են հավատում և այլն։ Մեր երկիրը բռնապետություն է, որն ունի իր հովանավորները, և նրանցից մեկը Ուրսուլա ֆոն դեր Լյայենն է, որն այժմ գտնվում է Երևանում… Եվրամիությունը, որն իրեն դեմոկրատ է անվանում, ոչնչացնում է ժողովրդավարության վերջին մնացորդները Հայաստանում՝ իր աշխարհաքաղաքական նպատակների համար», – ասաց քաղաքագետ, «Բարգավաճ
Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Ստեփան Դանիելյանը։
Ակցիայի մասնակիցները արդեն նամակ են ուղարկել Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, ներկայացնելով իրենց պահանջները։
Նշենք, որ ակցիան կազմակերպել են «ՀայաՔվե» միավորումն ու «Մայր Հայաստան» կուսակցությունը։