Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.07.2026 | 12:50

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի պատրաստվում վերցնել պատգամավորական մանդատը և չի շարունակի գործունեությունը խորհրդարանում որպես պատգամավոր։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի՝ որոշումը կայացվել է կուսակցության վարչության և վարչապետի հետ քննարկումների արդյունքում։

Չնայած նա նախկինում ցանկություն էր հայտնել շարունակել պաշտոնավարումը որպես ԱԺ նախագահ, սակայն նշեց, որ ենթարկվում է թիմի որոշմանը և որևէ նեղվածություն չունի։

«Ուզում եմ մի քիչ հանգստանալ, ինձ համար անկեղծ շատ աշխատանքային ծանր հինգ տարի էր»,- նշել է նա։

Նա նաև ցանկություն է հայտնել ժամանակ տրամադրել անձնական կյանքի կարգավորմանը։

Անդրադառնալով իր քաղաքական ապագային՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ այս պահին որևէ նոր պաշտոնի վերաբերյալ պայմանավորվածություն չունի, սակայն մնում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցը։

«Ես ինձ չեմ տեսնում երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևէ քաղաքական պրոցեսում»,- հայտարարել է նա։

Մանարամասները՝ տեսանյութում։

Leave a comment