Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգը


Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգը: Իսպանիայում տապի ալիքի հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել:


Պորտուգալիայի իշխանությունները եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել: Առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 47 աստիճան Ցելսիուսի: Ֆրանսիայում տասնյակ մարդիկ ջրահեղձ են եղել շոգի ընթացքում չվերահսկվող տարածքներում լողալու պատճառով:


Տապի ֆոնին երկրում գրանցվել է ևս 1000 մահվան դեպք: Սաստիկ շոգ է դիտվել նաև Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում:

Leave a comment