ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են իրար ավելի քան երբևէ․ այս արտահայտությունը օրեցօր ավելի է նութականանում. Փաշինյան

ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են իրար ավելի քան երբևէ․ այս արտահայտությունը օրեցօր ավելի է նութականանում. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ-ն ՀՀ-ի ամենավստահելի գործընկերներից է: Այս մասին հայտարարելէ ՀՀ վարչապետն Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ և ընդլայնված գործունեության պայամանգիրը և ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթուղթը մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը»,-իր խոսքում նշեց վարչապետ Փաշինյանը:

Այս համատեքստում Փաշինյանը նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները իրենց աջակցությունը ևս մեկ անգամ հայտնեցին ժովրդավարական բարեփոխումներին, արդարադատության ամրապնդմանը և խաղաղության օրակարգին:

Հանդիպումը վերահսատատեց, որ ԵՄ-ն ՀՀ-ի ամենավստահելի գործընկերներից է:

«ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են իրար ավելի քան երբևէ, այս արտահայտությունը օրեցօր ավելի է նութականանում՝ ստանալով գործնական և տնտեսական կիրառում»,-ահյտարարեց վարչապետը:  Վարչապետը շներհակալություն հայտնեց նաև ԵՄ-ին 52 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, հույս հայտնելով, որ առևտրի դիվերսիֆիկացիյին ուղղված աջակցությունը կլինի շարունակական:

 

 

Leave a comment