Vantor ընկերության բարձր լուծաչափով արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Իրանի Սպահանի միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի թունելների հիմնական մուտքերը շարունակում են ամբողջությամբ ծածկված մնալ հողով՝ 2025 թվականի հունիսին Իսրայելի ավիահարվածներից և ԱՄՆ-ի «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) ռազմական գործողությունից շուրջ մեկ տարի անց։
Հաղորդվում է, որ 2026 թվականի սկզբին Իրանը միտումնավոր հողով փակել է թունելների բոլոր մուտքերը՝ հնարավոր նոր հարվածներից պաշտպանվելու և, ենթադրաբար, ստորգետնյա տարածքներում պահվող հարստացված ուրանի պաշարները պահպանելու նպատակով։
Հրապարակման համաձայն՝ նոր արբանյակային լուսանկարները վկայում են, որ թունելների մուտքերը մինչ օրս չեն վերաբացվել և շարունակում են մնալ փակ։