Պարսից ծոցի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել ԱՄՆ-ի ռազմական հովանու ներքո․ Քազեմ Ղարիբաբադի

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, այլ ոչ թե ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարությամբ։

Նրա խոսքով՝ Բահրեյնում կայացած ռազմական ներկայացուցիչների հանդիպումը չի կարող ապահովել Պարսից ծոցում իրավական կարգն ու անվտանգությունը։

Ղարիբաբադին ընդգծել է, որ, Թեհրանի գնահատմամբ, տարածաշրջանում կայունության հասնել հնարավոր կլինի միայն արտաքին միջամտության դադարեցման, ամերիկյան զորքերի դուրսբերման, պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և «նոր աշխարհաքաղաքական իրողությունների» ճանաչման պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment