Անհամապասխանություններ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հայտարարագրում

Yerkir.am-ն ուսումնասիրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը և նկատել է անհամապատասխանություններ:

Ա. Խոջոյանը հանդիսանում է՝

1. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,

2. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ հոգաբարձուների խորհրդի անդամ,

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամ,

4. Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության կառավարման խորհրդի անդամ,

5. Գյուղական ֆինանսավորման կառույցի հոգաբաձուների խորհրդի անդամ,

6. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ:

Արման Խոջոյանի մասին այս տեղեկությունները բացակայում են 2023թ. հայտարարագրի «Հայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում:

Yerkir.am-ը խնդրել է հանձնաժողովին քննության առնել վերոնշյալ հանգամանքերը և տեղեկացնել:

Leave a comment