Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային. Լայեն


Մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի  այցը Հարավային Կովկաս՝ պատմական համաձայնագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։


 


Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն, Բրյուսելը նաև մտադիր է նպաստել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը:


 


Ֆոն դեր Լայենին՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում կուղեկցի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։


 


Եվրահանձնաժողովի նախագահն առաջինն այցելել է Բաքու և գրառում կատարել Իքսի իր էջում:


«Եվրոպական միությունը հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ փոխկապակցված, խաղաղ ու բարգավաճ: Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այդ ապագան։ Այստեղ եմ նաև ԵՄ-Ադրբեջան գործընկերությունը խորացնելու համար՝ առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»,- գրել է Ֆոն դեր Լայենը:


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ16

Leave a comment