Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։