https://arm.sputniknews.ru/20260701/naton-uzheghacnum-e-nerkajutjuny-arktikajum-mrcakcelvov-rdi-ev-chinastani-het-rjute-104059579.html
ՆԱՏՕ–ն ուժեղացնում է ներկայությունը Արկտիկայում՝ մրցակցելով ՌԴ–ի և Չինաստանի հետ. Ռյուտե
ՆԱՏՕ–ն ուժեղացնում է ներկայությունը Արկտիկայում՝ մրցակցելով ՌԴ–ի և Չինաստանի հետ. Ռյուտե
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T18:56+0400
2026-07-01T18:56+0400
2026-07-01T18:58+0400
մարկ ռյուտե
նատօ
ռուսաստան
արկտիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77637991_0:54:1600:954_1920x0_80_0_0_a33400c7176c6339c08580ea917f9009.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ–ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Արկտիկայում, քանի որ տեսնում է Ռուսաստանի և Չինաստանի աճող ակտիվությունը տարածաշրջանում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները, և դա անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ընդլայնման վերաբերյալ։Կրեմլը նշել է, որ Ռուսաստանը որևէ մեկին չի սպառնում, սակայն անուշադրության չի մատնի այն գործողությունները, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում իր շահերի համար։Ավելի վաղ Արկտիկայի զարգացման հարցերով «Ռոսատոմի» հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Պանովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուսաստանյան Արկտիկայի զարգացման ռազմավարության նոր տարբերակը հաշվի կառնի աշխարհաքաղաքական մարտահրավերները: Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարարությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականին համապատասխան, արդեն արդիականացրել է ռուսաստանյան Արկտիկայի զարգացման ռազմավարությունը:
արկտիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77637991_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d440edb54d4f601bfa253d49f99afa31.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարկ ռյուտե, նատօ, ռուսաստան, արկտիկա
մարկ ռյուտե, նատօ, ռուսաստան, արկտիկա
18:56 01.07.2026 (Թարմացված է: 18:58 01.07.2026)
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ–ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Արկտիկայում, քանի որ տեսնում է Ռուսաստանի և Չինաստանի աճող ակտիվությունը տարածաշրջանում։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանը և Չինաստանը գնալով ավելի ակտիվ են դառնում Արկտիկայում։ Ուստի մենք պայմանավորվել ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է շատ ավելի նշանակալի դեր խաղա այնտեղ», – ասել է նա` հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովից առաջ Financial Times-ին տված հարցազրույցում։
Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները, և դա անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ընդլայնման վերաբերյալ։
Կրեմլը նշել է, որ Ռուսաստանը որևէ մեկին չի սպառնում, սակայն անուշադրության չի մատնի այն գործողությունները, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում իր շահերի համար։
Ավելի վաղ Արկտիկայի զարգացման հարցերով «Ռոսատոմի» հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Պանովը
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուսաստանյան Արկտիկայի զարգացման ռազմավարության նոր տարբերակը հաշվի կառնի աշխարհաքաղաքական մարտահրավերները: Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարարությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականին համապատասխան, արդեն արդիականացրել է ռուսաստանյան Արկտիկայի զարգացման ռազմավարությունը: