Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն, թե՞ ոչ՝ պարզ կլինի հուլիսի 4-ին

Բաժանորդագրվել

Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում ավարտվեց հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշման հետ կապված վեճի քննությունը։ Դատարանը հեռացավ խորհրդակցության սենյակ։

«Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը՝ օրվա վերջ»,- ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Որոշման հրապարակման ժամի մասին կհայտարարվի նախօրոք։

Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանում վեճի քննության 6-րդ օրն էր, դատարանը լսում էր կողմերի եզրափակիչ ելույթները։

Leave a comment