Սահմանադրական դատարանում ավարտվեց 7 քաղաքական ուժերի կողմից հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ` որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 4-ի երեկոյան: