Պետերբուրգի նավահանգստում 500 կգ կոկաին են գտել. թմրանյութը թաքցված է եղել ձկների մեջ

https://arm.sputniknews.ru/20260701/peterburgi-navahangstum-500-kg-kvokain-en-gtel-tmranjuty-taqcvats-e-eghel-dzkneri-mej-104040589.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104034843_143:0:911:576_1920x0_80_0_0_9eee671ec38b1a8b941b0faa4cc86a42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ձուկ, թմրանյութ, թմրամիջոցներ, սանկտ պետերբուրգ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, ձուկ, թմրանյութ, թմրամիջոցներ, սանկտ պետերբուրգ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի փաստով։ Կալանավորված կա։

Անվտանգության ուժերը Սանկտ Պետերբուրգի նավահանգստում թունա ձկով բեռնված կոնտեյներում 500 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։

«ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Ռուսաստանի քաղաքացու հակաիրավական գործունեությունը, որը ներգրավված է եղել ծովային բեռնափոխադրումների միջոցով Լատինական Ամերիկայից առանձնապես խոշոր չափերի կոկաինի մատակարարման միջազգային մաքսանենգության ուղու կազմակերպման մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ թմրանյութը հայտնաբերվել է «Պետրոլեսպորտ» ընկերության կոնտեյներային տերմինալի տարածքում՝ Էկվադորից եկած բեռնատար կոնտեյների մեջ։ Խմբաքանակը թաքցված է եղել օրինական ճանապարհով ներմուծվող սառեցված, չմաքրած թունա ձկների մեջ։

Ձերբակալվածի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են թվային կրիչներ՝ կրիպտոարժութային դրամապանակներով, որոնցում եղել են 613 հազար ԱՄՆ դոլարին համարժեք էլեկտրոնային վճարային միջոցներ, 13 պրեմիում դասի ժամացույց՝ ավելի քան 1.3 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, և 5 էլիտար ավտոմեքենա՝ առնվազն 130 միլիոն ռուբլի գնահատված արժեքով։

Հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի փաստով։ Մաքսանենգության մեջ ներգրավված քաղաքացին կալանավորված է։

Կիևը մեծացնում է Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելների հետ գործակցությունը. ՌԴ ԱՀԾ

Leave a comment