Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Նվեր Ղ․-ի վարած «Howo» մակնիշի ինքնաթափը և 56-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչը, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճամփեզրի քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անուշ Նահապետյանը և Նարեկ Գրիգորյանը։Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

—00—ՄԱ

Leave a comment