https://arm.sputniknews.ru/20260207/hhn-dzgtum-e-rdi-het-zargacnel-pvokhadardz-harganqi-vra-himnvats-haraberutjunner-agn-98555591.html
ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ. ԱԳՆ
ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2025 թվականին թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը։ 07.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-07T17:51+0400
2026-02-07T17:51+0400
2026-02-07T17:51+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98554934_0:0:1280:721_1920x0_80_0_0_f5865c1bb87518b6b09e894049eeee04.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ:«Ընդգծվել է, որ ՀՀ բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը համահունչ զարգացել են գործընկերային հարաբերությունները նաև ասիական և մերձավորարևելյան ուղղություններով, որտեղ ակտիվ է եղել աշխատանքը թե՛ քաղաքական օրակարգի ընդլայնման, թե՛ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման, տնտեսական ու ներդրումային համագործակցության պոտենցիալի լավագույնս իրացման ուղղությամբ»,– ասված է ԱԳն հաղորդագրության մեջ:Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2025 թվականին արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմանը, ապա այս ուղղությամբ քննարկվել են երկկողմ օրակարգի և առանցքային հարցեր։Նախարար Միրզոյանի խոսքով` տարին խիստ արդյունավետ է եղել ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով:Ըստ նրա` 2025 թվականը կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացմամբ։«Արդեն իսկ մի քանի օրինակներով կան ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլեր ու ձեռքբերումներ, որոնք 2026 թ. շարունակվող դինամիկա կունենան»,– նշել են ԱԳՆ–ից:Վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ինչպես 2025 թ. Երևանում անցկացված, այնպես էլ 2026 թ. կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումներին, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, ՀՀ ԱԳՆ կողմից նախաձեռնված և արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանյան երկխոսությանը»:Վարչապետ Փաշինյանն իր հերթին կարևորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանում և աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98554934_143:0:1280:853_1920x0_80_0_0_7257839e25772c721119a5d53d658af9.jpg.webp
արտաքին գործերի նախարարություն (ագն)
արտաքին գործերի նախարարություն (ագն)
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2025 թվականին թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ:
«Ընդգծվել է, որ ՀՀ բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը համահունչ զարգացել են գործընկերային հարաբերությունները նաև ասիական և մերձավորարևելյան ուղղություններով, որտեղ ակտիվ է եղել աշխատանքը թե՛ քաղաքական օրակարգի ընդլայնման, թե՛ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման, տնտեսական ու ներդրումային համագործակցության պոտենցիալի լավագույնս իրացման ուղղությամբ»,– ասված է ԱԳն հաղորդագրության մեջ:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2025 թվականին արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմանը, ապա այս ուղղությամբ քննարկվել են երկկողմ օրակարգի և առանցքային հարցեր։
Նախարար Միրզոյանի խոսքով` տարին խիստ արդյունավետ է եղել ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով:
Ըստ նրա` 2025 թվականը կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացմամբ։
«Արդեն իսկ մի քանի օրինակներով կան ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլեր ու ձեռքբերումներ, որոնք 2026 թ. շարունակվող դինամիկա կունենան»,– նշել են ԱԳՆ–ից:
Վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ինչպես 2025 թ. Երևանում անցկացված, այնպես էլ 2026 թ. կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումներին, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, ՀՀ ԱԳՆ կողմից նախաձեռնված և արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանյան երկխոսությանը»:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին կարևորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանում և աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։