Հայ և թուրք գործարարները հանդիպել են Վանում. հայտնի է` ինչ են քննարկել

https://arm.sputniknews.ru/20260701/haj-ev-turq-gvortsararnery-handipel-en-vanum-hajtni-e-inch-en-qnnarkel-104055213.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104054199_101:0:924:617_1920x0_80_0_0_a09096d8ed9cfd22be3f85f72ceb5ebb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուրքիա, գործարար

հայաստան, թուրքիա, գործարար

Բաժանորդագրվել

Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահը ցանկություն է հայտնել սեպտեմբերին էլ Երևանում հանդիպում ունենալ թուրք գործարարների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Նրանք հանդիպում են ունեցել թուրք գործարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ հայ և թուրք գործարարները հանդիպել էին Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։

Նշվում է, որ այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Այս այցն առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո։

«Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ Ղազարյանի՝ այդ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև:

Ղազարյանը նշել է նաև, որ այս պահին սահմանային անցակետերի բացումն օրակարգային հարցերի թվում է, բայց դեռ շատ աշխատանքներ կան անելու։ Գործարարը շեշտեց` սահմանային անցակետերը բացելով հնարավորություն կտրվի անմիջական կապ հաստատել թուրք գործարարների հետ։

Նա ցանկություն է հայտնել սեպտեմբերին էլ Երևանում հանդիպում անցկացնել թուրք գործարարների հետ` հյուրեր սպասելով Կարսից, Իգդիրից և Վանից։ Ղազարյանը նշել է, որ այդ դեպքում կցանկանային ողջունել գործարարներին Ալիջանի սահմանային անցակետում, որն առաջին մուտքը կլինի։ Ղազարյանը պաշտոնապես հրավիրել է թուրք գործարար համայնքին սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշոր գործարար ֆորումին։

Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները` խաղաղության, բարօրության և համերաշխության համար։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի։

Leave a comment