Կբարելավվի անօթևաններին և հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցությունը. նախագիծ

ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին


ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/. ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին:

Ըստ կարգավորումների՝ կհստակեցվեն «անօթևան», «կենցաղավարման օգնություն» հասկացությունները, կսահմանվի նոր ծառայություն՝ անկախ կյանքի ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Կհստակեցվեն նաև սոցիալական աջակցության տրամադրման կարգն այն իրավիճակների համար, երբ արձագանքը հրատապ է և հայտնի չէ՝ անձը ՀՀ քաղաքացիություն, բնակության իրավունք կամ ՀՀ-ում գտնվելու այլ իրավունք ունի, թե ոչ:


Նման արտակարգ իրավիճակներում հրատապ արձագանքելու հնարավորությունը կսահմանվի կառավարության որոշմամբ:

Օրենսդրական փաթեթով ամբողջությամբ կփոփոխվի նաև խնամքի հոդվածը:

Փաթեթը նախատեսվում է քննարկել հուլիսի 2-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում:


 

Leave a comment