https://arm.sputniknews.ru/20260701/erespashtutjan-varpetutjan-das-israjeli-ag-nakharary-kalasi-hajararutjan-masin–104051571.html
«Երեսպաշտության վարպետության դաս». Իսրայելի ԱԳ նախարարը` Կալասի հայարարության մասին
«Երեսպաշտության վարպետության դաս». Իսրայելի ԱԳ նախարարը` Կալասի հայարարության մասին
Sputnik Արմենիա
Իսրայելի արտգործնախարարը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարին հիշեցրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընդդիմադիրների հետապնդումների… 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T16:33+0400
2026-07-01T16:33+0400
2026-07-01T16:35+0400
թուրքիա
եվրամիություն
կայա կալաս
իսրայել
նախարար
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100338473_0:0:3072:1728_1920x0_80_0_0_c15badd9c6baee99f4d63a3b8d78b514.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին մեղադրել է երեսպաշտության մեջ:Հունիսի 30–ին Կալասը, հանդիպելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, X սոցցանցում գրել էր, որ Թուրքիան Եվրամիության առանցքային գործընկերն է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև հանդիսանում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր: Կալասը նշել էր, որ Անկարան զգալի ներդրում ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում: Նա նշել էր՝ հաճելի էր Էրդողանի հետ խոսել ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ: Կողմերը քննարկել էին նաև Ուկրաինայի հակամարտությունը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:Իսրայելի արտգործնախարարը կտրուկ քննադատել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը՝ այն անվանելով «երեսպաշտության վարպետության դաս»: Նա հիշեցրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընդդիմադիրների հետապնդումների, Թուրքիայում խաղաղ ցույցերի ընթացքում զանգվածային ձերբակալությունների մասին։«Այստեղ ոչ մի խոսք չկա Թուրքիայում ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին, երբ թուրքական դատարանը պաշտոնից հեռացրեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության նորընտիր առաջնորդին, ուժի կիրառման և խաղաղ ցուցարարների զանգվածային ձերբակալությունների մասին, ճաղերի հետևում գտնվող՝ Էրդողանի գլխավոր մրցակցի մասին, ընդդիմադիր քաղաքապետների ձերբակալությունների մասին, լրագրողների նկատմամբ դատարանների օգնությամբ աճող սահմանափակումների մասին… Երեսպաշտության վարպետության դաս», – հայտարարել է Սաարը` X սոցցանցում վերահրապարակելով Կալասի հայտարարությունը։Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով՝ միմյանց համարելով անվտանգության սպառնալիք:
թուրքիա
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100338473_0:0:2732:2048_1920x0_80_0_0_8662640e70de26604cd51f14998909a8.jpg.webp
թուրքիա, եվրամիություն, կայա կալաս, իսրայել, նախարար, արտաքին գործերի նախարարություն (ագն)
թուրքիա, եվրամիություն, կայա կալաս, իսրայել, նախարար, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Իսրայելի արտգործնախարարը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարին հիշեցրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընդդիմադիրների հետապնդումների, Թուրքիայում խաղաղ ցույցերի ընթացքում զանգվածային ձերբակալությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին մեղադրել է երեսպաշտության մեջ:
Իսրայելի արտգործնախարարը կտրուկ քննադատել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը՝ այն անվանելով «երեսպաշտության վարպետության դաս»: Նա հիշեցրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընդդիմադիրների հետապնդումների, Թուրքիայում խաղաղ ցույցերի ընթացքում զանգվածային ձերբակալությունների մասին։
You won’t find a single word here about:
The brutal human rights violations in Turkey, which were on display again just weeks ago when a Turkish court removed the newly elected leader of the main opposition party from office; peaceful protesters being met with force and mass… https://t.co/2E3NGui2v3
— Gideon Sa’ar | גדעון סער (@gidonsaar) July 1, 2026
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով՝ միմյանց համարելով անվտանգության սպառնալիք: