https://arm.sputniknews.ru/20260701/pattshary-entadrabar-gazi-artahvosqn-e-nakharary-surenavanum-4-kjanq-khlats-hrdehi-masin-104053645.html
Պատճառը ենթադրաբար գազի արտահոսքն է. նախարարը` Սուրենավանում 4 կյանք խլած հրդեհի մասին
Պատճառը ենթադրաբար գազի արտահոսքն է. նախարարը` Սուրենավանում 4 կյանք խլած հրդեհի մասին
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը վստահեցրեց` սպանություն չի եղել։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T16:54+0400
2026-07-01T16:54+0400
2026-07-01T16:54+0400
հայաստան
հրդեհ
մահ
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95389903_0:0:1500:844_1920x0_80_0_0_785fe6a4192dcf934ad173015c083916.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է գազի արտահոսքը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։«Ունենք որոշակի ապացույցներ, որոնք վկայել են, որ հենց դա է եղել պատճառը։ Կսպասենք փորձաքննության արդյունքներին և արդեն վստահ եզրահանգումների կգանք։ Ամեն դեպքում սպանության հետ գործ չունենք»,– ասաց Սարգսյանը։Հիշեցնենք` հունիսի 29–ին` ժամը 04։50-ի սահմաններում, Սուրենավան գյուղի մոտ հրդեհ էր բռնկվել «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ–փրկարարները մարել էին կրակը և հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փրկարարները նույն տեղում ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95389903_125:0:1458:1000_1920x0_80_0_0_03cd0875e25c401d045d0b58b7e0adcb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հրդեհ, մահ, արփինե սարգսյան
հայաստան, հրդեհ, մահ, արփինե սարգսյան
Բաժանորդագրվել
Արփինե Սարգսյանը վստահեցրեց` սպանություն չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է գազի արտահոսքը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ունենք որոշակի ապացույցներ, որոնք վկայել են, որ հենց դա է եղել պատճառը։ Կսպասենք փորձաքննության արդյունքներին և արդեն վստահ եզրահանգումների կգանք։ Ամեն դեպքում սպանության հետ գործ չունենք»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` հունիսի 29–ին` ժամը 04։50-ի սահմաններում, Սուրենավան գյուղի մոտ հրդեհ էր բռնկվել «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ–փրկարարները մարել էին կրակը և հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փրկարարները նույն տեղում ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։