Այսօրվանից ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան արգելափակել իրենց անվամբ ցանկացած վարկի ձևակերպում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվանից՝ հուլիսի մեկից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան արգելափակել իրենց անվամբ ցանկացած վարկի ձևակերպումը: Սա կարող է հնարավորություն տալ խուսափել զեղծարարների ցանցում հայտնվելուց:
Այս մասին դեռ մարտի 17-ի ասուլիսում հայտարարել էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նոր փոփոխության ուժի մեջ մտնելու մասին իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը.
«ԿԲն ամիսներ առաջ լավ որոշում էր կայացրել, որ մարդ կարողանա արգելափակել իր անունից վարկ վերցնել։ Ասում էին, հուլիսից ուժի մեջ կմտնի։ Պարզվեց լուրջ էր. իմ բանկի հավելվածով արդեն կարելի ա արագ արգելափակել։ Էն էլ ինչ ուզես։ Ու հետո միացնելու համար պետք ա գնաս բանկ։ Կարճ ասած։ Մտեք, անջատեք։ Օգնեք մեծահասակներին անել։ (Հուսամ, արդեն բոլոր բանկերում կլինի սա)»,-գրել է փորձագետը: