Պարտավոր եք ապահովել, որ 58 500 քաղաքացու քվե չկորչի․ Արամ Օրբելյանը դիմեց ՍԴ դատավորներին

https://arm.sputniknews.ru/20260701/partavvor-eq-apahvovel-vor-58-500-qaghaqacu-qve-chkvorchi-aram-orbeljany-dimec-sd-datavvornerin-104049238.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103976827_113:0:1534:1066_1920x0_80_0_0_7b75ae644567e366b57ec100ac03212b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), արամ օրբելյան, սահմանադրական դատարան

հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), արամ օրբելյան, սահմանադրական դատարան

Բաժանորդագրվել

Օրբելյանը պնդեց` ժողովրդի կամքն է եղել, որ ԲՀԿ-ն լինի խորհրդարանում։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, կամ, եթե դա կիրառելի չէ, նշանակվի մանդատների բաշխման նոր կարգ, որով «Բարգավաճ Հայաստանը» կստանա 5 մանդատ։ Այսօր Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ փաստն այն է, որ ԲՀԿ-ն ստացել է 58 500 քվե, որը 4 տոկոսից շատ է։ Այնուհետև որոշակի գործողություններից հետո մի քանի ընտրատեղամասում արդյունքներն անվավեր են ճանաչվել, ինչի պատճառով ստացվել է, որ ԲՀԿ-ն դուրս է մնացել և չի հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը։ Օրբելյանը պնդեց` ժողովրդի կամքը եղել է այն, որ ԲՀԿ-ն անցնի։

«Պարոն Հովակիմյանը (ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան. խմբ.) պարզ հարցին չպատասխանեց` վերջը, որ անվավեր չճանաչվեր, կանցնե՞ր ԲՀԿ-ն։ Իհարկե, կանցներ։ Բայց ինքը՝ «դե, չեմ կարող»․․․ Իրեն ասել են՝ «չհամաձայնես», որ ասեին՝ «կպատասխանես», կպատասխաներ։ Սա Սահմանադրության գերակայության մասին վեճ է, և դուք պարտավոր եք ապահովել Սահմանադրության գերակայությունը»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։

Նա շեշտեց` եթե կա կասկած՝ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ շեմը, թե ոչ, ապա պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ ԲՀԿ-ն անցել է, հակառակ դեպքում պետք է ամբողջ հանրապետությունում վերաքվեարկություն նշանակվի։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Leave a comment