Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից՝ հուլիսի 1-ից, անցնում է մուտքի տոմսերի նոր սակագնային համակարգի։ Այգու մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերանայված գնացուցակով մուտքավճարները թանկացել են, և այսուհետ տոմսերի արժեքը կախված կլինի շաբաթվա օրերից։
Նոր կարգավորումների համաձայն՝ 3-ից մինչև 69 տարեկան այցելուների համար սահմանվել են հետևյալ սակագները.
-
Երկուշաբթի օրերին՝ 1,000 դրամ,
-
Երեքշաբթիից կիրակի օրերին՝ 2,000 դրամ։
Գործող զեղչային համակարգը
Այգու տնօրինությունը նաև տեղեկացնում է, որ երեքշաբթիից կիրակի օրերին այցելողների համար գործելու են որոշակի արտոնություններ և զեղչեր, մասնավորապես.
-
Խմբակային այցելություններ. Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար կիրառվելու է ընդհանուր արժեքի 5% զեղչ։
-
Կրթական հաստատություններ. Դպրոցների, մանկապարտեզների և զարգացման կենտրոնների սաների կազմակերպված այցելությունների դեպքում (համապատասխան պաշտոնական տեղեկանքի առկայության պարագայում) կգործի էական՝ 70% զեղչ յուրաքանչյուր անձի համար։
Սակագների փոփոխությունը միտված է այգու պահպանման, կենդանիների խնամքի պայմանների բարելավման և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի արդյունավետ իրականացմանը։