Արևմուտքը փորձում է քաղաքական շահերից ելնելով մանիպուլացնել ԿԽՄԿ աշխատանքը ․ Լավրով

https://arm.sputniknews.ru/20260701/arevmutqy-pvordzum-e-qaghaqakan-shaheric-elnelvov-manipulacnel-kkhmk-ashkhatanqy–lavrvov-104047730.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Запад старается манипулировать работой Международного комитета Красного Креста в своих политических интересах, чтобы обелить киевский режим, заявил Сергей Лавров

Sputnik Արմենիա

Запад старается манипулировать работой Международного комитета Красного Креста в своих политических интересах, чтобы обелить киевский режим, заявил Сергей Лавров

2026-07-01T14:59+0400

true

PT0M56S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104044267_215:0:1175:720_1920x0_80_0_0_decb1d98c6c5b525ee8a85103de4bff9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, կարմիր խաչ, видео

սերգեյ լավրով, կարմիր խաչ, видео

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով՝ Մոսկվան կողմ է ԿԽՄԿ-ի ամրապնդմանը անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա և մտադիր է ցանկացած պայմաններում կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։

Արևմուտքը ձգտում է սեփական քաղաքական շահերից ելնելով մանիպուլացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս խնդիրը ներկա պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով, որ մեր արևմտյան գործընկերները, ցավոք, չեն ուզում հարգանքով վերաբերվել այն հիմքերին, որոնց հենվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և, պարզ ասած, ցանկանում են մանիպուլացնել դրա գործունեությունը սեփական քաղաքական, շահադիտական նպատակներից ելնելով»,-ասել է Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարի խոսքով՝ մանիպուլյացիաների այս փորձերն առավել ակնառու են դրսևորվում Ուկրաինայի ճգնաժամի առնչությամբ, որտեղ արևմտյան երկրներն ամեն կերպ ձգտում են արդարացնել Կիևի ռեժիմը, որն ամեն օր միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարում։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը կողմ է ԿԽՄԿ-ի ամրապնդմանը անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա և մտադիր է ցանկացած պայմաններում կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։

«Ակնկալում ենք, որ դուք համանման կոչերով կդիմեք նաև ձեր մյուս գործընկերներին»,-ասել է Լավրովը։

Նշվում է, որ Միրյանա Սպոլյարիչը հանդիպումներ կունենա նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, մարդու իրավունքների լիազոր Յանա Լանտրատովայի և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի հետ։ Նրանք կքննարկեն Կարմիր խաչի հետ մարդասիրական հարցերով փոխգործակցության կոնկրետ հարցեր, այդ թվում՝ գերիների վիճակը։

Leave a comment