Իրանական պետական IRIB հեռուստառադիոընկերության հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցում օտարերկրյա բեռնատար նավ է խրվել ծանծաղուտում՝ Իրանի կողմից չհաստատված երթուղով շարժվելու հետևանքով։
Հաղորդվում է, որ նավը բեռով էր և շեղվել էր սահմանված նավարկային ուղուց։
Միաժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը կրկին զգուշացրել են, որ թույլատրված երթուղիներից ցանկացած շեղում կարող է «հանգեցնել անդառնալի հետևանքների»։