Երեւան: Մեդիամաքս: ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը՝ առեւտրատնտեսական, գիտատնտեսական, մշակութային եւ մարդասիրական ոլորտներում։