Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում

Քաղաքականություն

01.07.2026 | 11:19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումներով ԿԳՄՍ նախարարությունում զբաղեցրած պաշտոններից ազատել է Դանիել Դանիելյանին ու Հասմիկ Ավագյանին, իսկ Տիգրան Վիրաբյանին նշանակել է փոխնախարար։

Ըստ այդմ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ մինչ այս Տիգրան Վիրաբյանը զբաղեցրել է  Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ, այնուհետև՝ Հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն և գլխավոր պրոդյուսեր։

Leave a comment