Խախտումները կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ Դրմեյանը ելույթ ունեցավ ՍԴ–ում

https://arm.sputniknews.ru/20260701/khakhtumnery-karvogh-ein-azdel-yntrutjan-ardjunqneri-vra-drmejany-elujt-unecav-sdum-104039820.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103873678_84:0:1417:1000_1920x0_80_0_0_82aedb0d5be6e487de034be77f2c2df7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, լիպարիտ դրմեյան

հայաստան, լիպարիտ դրմեյան

Բաժանորդագրվել

Կուսակցության ներկայացուցիչը նշեց՝ տպավորություն էր ստեղծվել, որ ընտրություններում հաղթելու համար պետք է անել այն ամենը, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Խախտումները կարող էին ազդել ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների վրա։ Այսօր Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։

«Եթե լսենք հակառակը պնդող կողմերին, որոնք ասում են՝ բավարար չեն եղել խախտումները, որպեսզի հաղթահարեն անվավեր ճանաչելու շեմը, ապա հարց է առաջանում՝ քանի՞ հատ խախտում պետք է տեղի ունենար, որ ազդեր ընտրության արդյունքների վրա։ Այս դահլիճում կա՞ մեկը, որ կարողանա հնչեցնել թիվ՝ քանի խախտման դեպքում կունենանք ազդեցություն ընտրության արդյունքների վրա»,- հայտարարեց Դրմեյանը։

Նրա խոսքով՝ եթե մի ընտրատեղամասում մեկ ձայնի հաշվարկ սխալ է արվում, ապա այդ խախտումն ազդում է կոնկրետ տեղամասում արդյունքի վրա, սակայն այն կա՛մ շատ քիչ, կա՛մ առհասարակ ազդեցություն չի ունենա ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա։ Նույնը եթե որևէ ուժ իր նախընտրական հիմնադրամում պակաս է ցույց տվել մեկ աշխատակցի կամ վարձակալված տարածք օրենսգրքով պատասխանատվության հարց առաջացնում է, սակայն հանրապետությունում անցկացված ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չի ունենա։

Սակայն եթե բազմաթիվ տեղամասերում տեղ են գտնում հաշվարկի սխալները, ուժերից մեկը նախնական արդյունքներով հաղթահարում է անցողիկ շեմը, վերջնական արդյունքներով՝ ոչ, նույնկերպ՝ ուժերից մեկն էլ եթե նախընտրական հիմնադրամի ծախսերի մասին ճիշտ տվյալներ ներկայացնելու դեպքում չէր կարող մասնակցել ընտրությանը, ապա ողջամիտ կասկածից վեր է, որ այս ամենը կարող է ազդել արդյունքների վրա։

Նա շեշտեց՝ ներկայացված փաստերը դահլիճում չեն հերքվել, դրանց վերաբերյալ պարզաբանումներ կամ մեկնաբանություններ են ներկայացվել, սակայն դրանք չեն հերքում փաստերը։ Դրմեյանն ընդգծեց` 2026թ․ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում, այս երկու սկզբունքները խախտվել են պարբերաբար և համակարգված ձևով։

«Մեզ համար պարզ է դարձել մի բան՝ եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, ուրեմն պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են Ընտրական օրենսգրքով»,- նշեց Դրմեյանը։

Նա հավելեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը կարևոր է լինելու է մեր երկրի ամբողջ ժողովրդավարական զարգացման համար։ Դա կա՛մ վերջ կդնի չփարատված կասկածներին, կա՛մ էլ ավելի կխորացնի արդեն 8 տարի հասարակության մեջ խորացող բևեռացումը։

«Կայացրե՛ք այդ որոշումը հանուն Հայաստանի Հանրապետության»,- ամփոփեց «Միասնության թևերի» ներկայացուցիչը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Leave a comment