https://arm.sputniknews.ru/20260701/finansakan-khardakhutjunneri-zvoh-dardzats-qaghaqacinery-krkin-bvoghvoqi-akcia-en-anum-104038853.html
Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում
Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կառավարությունը նախաձեռնում է քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ստեղծում, որը պարարտ հող է լինելու… 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T12:50+0400
2026-07-01T12:50+0400
2026-07-01T12:55+0400
կիբեռհանցագործություն
բողոքի ակցիա
տուժածներ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104037044_0:83:1600:983_1920x0_80_0_0_32e17064e0c71c12d7a2df0c8f700ef9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին։«Մենք հերթական անգամ այստեղ ենք և համառորեն շարունակելու ենք գալ, քանի դեռ ներդրումային խարդախությունից տուժած քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվել։ Պետությունը դեռևս չի ստեղծել գործուն մեխանիզմներ, հետևաբար մենք պահանջում ենք ստեղծել թիրախային ֆոնդ, որը կապահովի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում և երկրորդ` պետությունը դեռևս կիբեռհանցագործությունների և ներդրումային խարդախությունների հետևանքները չկանխարգելած կառավարությունը նախաձեռնում է քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան, որը պարարտ հող է լինելու հետագայում կիբեռհանցագործությունների համար»,– լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։Վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։ Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104037044_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9f29f5da9d572124c524b8a931f70b70.jpg.webp
կիբեռհանցագործություն, բողոքի ակցիա, տուժածներ, հհ կառավարություն
կիբեռհանցագործություն, բողոքի ակցիա, տուժածներ, հհ կառավարություն
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կառավարությունը նախաձեռնում է քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ստեղծում, որը պարարտ հող է լինելու հետագայում կիբեռհանցագործությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին։
«Մենք հերթական անգամ այստեղ ենք և համառորեն շարունակելու ենք գալ, քանի դեռ ներդրումային խարդախությունից տուժած քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվել։ Պետությունը դեռևս չի ստեղծել գործուն մեխանիզմներ, հետևաբար մենք պահանջում ենք ստեղծել թիրախային ֆոնդ, որը կապահովի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում և երկրորդ` պետությունը դեռևս կիբեռհանցագործությունների և ներդրումային խարդախությունների հետևանքները չկանխարգելած կառավարությունը նախաձեռնում է քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան, որը պարարտ հող է լինելու հետագայում կիբեռհանցագործությունների համար»,– լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
Վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։ Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։