https://arm.sputniknews.ru/20260701/pashinjany-2-pvokhnakharari-azatel-e-ashkhatanqic-pashtvon-e-stacel-erevani-nakhkin-pvokhqaghaqapety-104035154.html
Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է աշխատանքից. պաշտոն է ստացել Երևանի նախկին փոխքաղաքապետը
Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է աշխատանքից. պաշտոն է ստացել Երևանի նախկին փոխքաղաքապետը
Sputnik Արմենիա
Դանիելյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում եղել է շուրջ 3 տարի, իսկ Ավագյանը` ավելի քան 1 տարի։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T11:45+0400
2026-07-01T11:45+0400
2026-07-01T11:49+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
պաշտոն
տիգրան վիրաբյան
փոխնախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098788_0:84:1600:984_1920x0_80_0_0_b24650b2e8ec48a6e36a781afff6cd8e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանը։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am էլեկտրոնային կառավարման հարթակից։Մեկ այլ որոշմամբ էլ նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վիրաբյանը, որը Երևանի փոխքաղաքապետն էր Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին, հետո ստանձնեց Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը (մինչև 2025 թվականի դեկտեմբեր)։Դանիել Դանիելյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի օգոստոսի 25-ին։Հասմիկ Ավագյանն էլ այդ պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի մարտի 24-ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098788_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c73b99cff207cd805adb494b599efa59.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, պաշտոն, տիգրան վիրաբյան, փոխնախարար
հայաստան, նիկոլ փաշինյան, պաշտոն, տիգրան վիրաբյան, փոխնախարար
Դանիելյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում եղել է շուրջ 3 տարի, իսկ Ավագյանը` ավելի քան 1 տարի։
Դանիել Դանիելյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի օգոստոսի 25-ին։
Հասմիկ Ավագյանն էլ այդ պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի մարտի 24-ից։