ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի պլանավորում առաջադրվել 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի համար, եթե գործող փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարի առաջադրվելու իր մտադրության մասին: Այս մասին հայտնել է «The Associated Press»-ը՝ հղում անելով պետքարտուղարին մոտ կանգնած աղբյուրներին:
Ըստ AP-ի` Ռուբիոն բազմիցս հայտարարել է Վենսին թեկնածությունը զիջելու իր մտադրության մասին՝ խորհրդականների և օգնականների հետ զրույցներում:
Ռուբիոն, որը համատեղում է իր պաշտոնները որպես պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության խորհրդական, վերջին ամիսներին զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում իր գործընկերներին տեղաբաշխելով:
Ավելի վաղ, Fortune ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել իր հավանական իրավահաջորդի մասին հարցին, թե ով կշարունակի «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը, եթե հաղթի 2028 թվականի ընտրություններում: Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են Ռուբիոյի և Վենսի մասին՝ որպես հանրապետական առաջատար թեկնածուների, որոնք կարող են երկու տարի անց առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: