Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ամերիկյան արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի վերացման մասին, այս մասին նա գրել է իր X սոցիալական ցանցում։
Ըստ նրա՝ ԵՄ-ն հուլիսի 1-ից կվերացնի ամերիկյան արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
«Սա լավ լուր է տրանսատլանտյան առևտրի համար։ Ավելի շատ կանխատեսելիություն։ Ավելի շատ ընտրություն։ Ավելի լավ գներ ԵՄ բիզնեսների և սպառողների համար։ Սա ԵՄ-ԱՄՆ համատեղ հայտարարության շրջանակներում կատարված պարտավորություն է։ Եվ հիշեցում այն մասին, որ տրանսատլանտյան հարաբերությունները մնում են աշխարհում ամենաարժեքավորը։ Եկեք շարունակենք զարգացնել դրանք»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ԵՄ երկրներին 100% մաքսատուրքերով, եթե նրանք թվային ծառայությունների հարկ մտցնեն ամերիկյան բիզնեսների համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ շատ եվրոպական երկրներ մոտ են ամերիկյան ընկերությունների համար թվային ծառայությունների հարկ մտցնելուն։