Աֆղանստանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում ԻՊ գրոհայինների պատրաստման կենտրոններին

Բաժանորդագրվել

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ կենտրոններն օգտագործվել են դիվերսիոն գործունեության և Աֆղանստանի տարածքի վրա հարձակումներ կազմակերպելու համար։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Աֆղանստանի ռազմաօդային ուժերն այս գիշեր հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների պատրաստման կենտրոններին Պակիստանի Բելուջիստան և Խայբեր-Պախտունխվա նահանգներում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը Х սոցիալական ցանցի իր էջում։

«Գիշերը թիրախային օդային հարձակումներ են իրականացվել Բելուջիստան նահանգում ԻՊ-ի և դիվերսիոն տարրերի համատեղ կենտրոնի, ինչպես նաև Խայբեր-Պախտունխվա նահանգում ԻՊ-ի պատրաստության կենտրոնի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ կենտրոններն օգտագործվել են դիվերսիոն գործունեության և աֆղանական տարածքի վրա հարձակումներ կազմակերպելու համար։

Ըստ ՊՆ–ի` հարձակումների հետևանքով ԻՊ գրոհայիններին և դիվերսիոն տարրերին զգալի վնաս է հասցվել մարդկային կորուստների և նյութական վնասների տեսքով։

Աֆղանստանի ՊՆ-ն ընդգծել է, որ ռազմաօդային ուժերը հարվածներ կհասցնեն ցանկացած վայրի, որն օգտագործվում է Աֆղանստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու նպատակով։

Աֆղանստանի ռազմաօդային ուժերի հարձակումները հաջորդել են անցած կիրակի Պակիստանի ավիացիայի կողմից աֆղանական Կունար, Պակտիա և Պակտիկա նահանգների ռմբակոծությանը, ինչի հետևանքով 36 խաղաղ բնակիչ էր զոհվել, ավելի քան 160-ը՝ վիրավորվել։

Leave a comment