ՄԻՊ-ը` ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու կարևորության մասին

ՄԻՊ-ը` ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու կարևորության մասին

ՄԻՊ հայտարարությունը․

Մարդու իրավունքների պաշտպանը` ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու կարևորության մասին

Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Չնայած միջազգային փաստաթղթերի համաձայն՝ պետությունն ունի ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների շրջանակը որոշելու հայեցողություն՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից` Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ։

Leave a comment