ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Մեքսիկայի հավաքականը Մեխիկոյում մրցեց Էկվադորի հավաքականի հետ ու հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ):

Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան սաուդյան «Ալ Կադիսիայի» վինգեր Խուլիան Կինյոնեսը և անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը։

Խմբային փուլը 100 տոկոսանոց արդյունքով ավարտած Մեքսիկայի հավաքականը քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Անգլիա – Կոնգոյի ԴՀ հանդիպման հաղթողի հետ:

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Մեքսիկա – Էկվադոր՝ 2:0

Խուլիան Կինյոնես, 22, Ռաուլ Խիմենես, 31

Leave a comment