ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակով նվաճեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր:

1/16 եզրափակիչում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 3:0 հաշվով հաղթեց Շվեդիայի հավաքականին (տեսանյութ):

Մայամիում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, մեկ գոլ էլ խփեց Փարիզի ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլան։

Մբապեն ԱԱ-2026-ում գոլերի թիվը հասցրեց 6-ի և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող արգենտինացի Լիոնել Մեսիին։

1/8 եզրափակիչում ֆրանսիացիները կմրցեն Պարագվայի հավաքականի հետ, որը պայքարից դուրս է թողել Գերմանիայի հավաքականին:

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Ֆրանսիա – Շվեդիա՝ 3:0

Կիլիան Մբապե, 45, 74, Բրեդլի Բարկոլա, 53

Leave a comment